«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

«Յանդեքսի» վարորդները «մինիմալ» չեն քշում

«Յանդեքսի» վարորդները «մինիմալ» չեն քշում
27.01.2017 | 10:54

Ժամանակին, երբ հայաստանյան շուկա մուտք գործեց «Յանդեքս» տաքսին, շատերը մտածում էին, որ այն մրցակցություն է մտցնում տաքսի ծառայության ոլորտում, ինչը կհանգեցնի սակագների նվազման։ Ի սկզբանե հայտարարվեց, թե «Յանդեքս» տաքսին մինչև 2 կիլոմետրը սպասարկելու է 100 դրամով, հավելյալ կիլոմետրը՝ 100 դրամով։ Սակայն այս սակագինը գործեց միայն 2-3 ամիս։ Տեղի ունեցան սակագնային փոփոխություններ, նվազագույնը դարձավ 200 դրամ։ Սպասարկումը հիմնականում իրականացվում է տաքսի ծառայությունների խարխուլ, ինչպես ասում են, վազքը կատարած ավտոմեքենաներով ու հայկական իրականության մեջ սովորական դարձած տաքսիստներով, որոնք շատ դեպքերում առաջին անգամ են լսում Երևանի փողոցների անվանումները։ Այս ամենին գումարած՝ շատ շուտով գները սկսեցին աճել՝ կախված երթևեկության ծանրաբեռնվածությունից. հատկապես հեռու տարածությունների վրա «Յանդեքսից» օգտվելն ավելի թանկ է արժենում, քան սովորական տաքսի ծառայություններից։


Սա դեռ ամենը չէ. երբ «Յանդեքս» ես պատվիրում, տաքսիստները ոչ թե բարեհաճում են մոտենալ պատվիրատուին, այլ զանգում-ճշտում են, թե հաճախորդն ուր է գնում։ Եթե պարզվում է, որ պատվիրատուն մինչև 1-2 կմ է երթևեկելու և, ըստ այդմ, վճարելու է 200 դրամ, հրաժարվում են պատվերը իրականացնելուց, պատճառաբանելով, թե 200 դրամի համար մեքենա չեն վարի: Շուկայում այսօր մրցակցությունը հիմնականում որակի շուրջ է։ Ընկերություններն աշխատում են բարելավել սպասարկման որակը՝ դրանով ավելի գրավիչ դառնալով պատվիրատուի համար։ «Յանդեքսի» պարագայում, փաստորեն, հակառակն է։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ